Լևոնը կապ չունի երեխայիս հետ, ես եմ բաժանվել նրանից. չմշկորդի նախկին կինը մանրամասներ է հաղորդում. asekose.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լևոնը կապ չունի երեխայիս հետ, ես եմ բաժանվել նրանից. չմշկորդի նախկին կինը մանրամասներ է հաղորդում. asekose.am

Այսօր համացանցում լուրեր էին շրջանառվում, որ հայտնի չմշկորդ Լևոն Աբգարյանը բաժանվել է իր երիտասարդ կնոջից` Գաբիից, ավելին` զվարճանում է ռուս աղջիկների հետ: Asekose.am-ը կապ հաստատեց Գաբիի հետ` լուրի իսկությունը ճշտելու համար:

«Արդեն 4 ամիս է մենք բաժանվել ենք միմյանցից: Ես եմ հեռացել նրանից ու հեռացել եմ անվերադարձ: Պատճառների մասին պարզապես չեմ ցանկանում խոսել: Միայն մի բան կարող եմ ասել, որ ցանկանում եմ` երեխաս նրա միայն դրական կողմերը ժառանգած լինի»,- մեզ հետ զրույցի ընթացքում անկեղծացավ Գաբին:

%d5%ac%d5%a5%d6%82%d5%b8%d5%b0

Այն հարցին` արդյո՞ք նրանց միջև որևէ տեսակի շփում կա, կամ արդյոք Լևոնը հանդիպում է երեխային Գաբին ասաց.

«Մեր միջև որևէ շփում չկա, չնայած նրան, որ նա իմ երեխայի հայրն է: Նա այս պահին ոչ մի կապ չունի երեխայիս հետ: Այս պահին մենք գտնվում ենք Երևանից շատ հեռու: Այս թեման ինձ համար փակված է՝ չեմ ցանկանում այլևս ոչ մի լրատվամիջոցի հետ խոսել»,- մեզ հետ զրույցում նշեց Գաբին:

Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել էր 2015 թ.-ի մայիսին, իսկ ամռանը լույս աշխարհ էր եկել նրանց դուստրը: Հավելենք, որ զույգի տարիքային տարբերությունը 37 տարի է: