Գյումրիից ախտանիշ չունեցող կորոնավիրուսով հիվանդներին կտեղափոխեն Ծաղկաձոր. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Գյումրիից ախտանիշ չունեցող կորոնավիրուսով հիվանդներին կտեղափոխեն Ծաղկաձոր. armeniasputnik.am

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դրական արդյունքով և անախտանիշ ընթացքով 24 հիվանդ այսօր կտեղափոխվեն Ծաղկաձոր՝ պացիենտների համար հատկացված հյուրանոցներ։

Անախտանիշ  ընթացքով հիվանդների ցանկը որոշվում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը` նշելով, որ հիվանդների տեղափոխումը Ծաղկաձոր իրականացվում է  առողջապահության նախարարության հանձնարարությամբ:  Անդրադառնալով մարզում բուժանձնակազմի հնարավոր  խնդիրներին և կարիքներին`մարզպետը նշեց, որ այս պահին լուրջ խնդիրներ չունեն:

«Թեև մարզում կան հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ, որոնք բժիշկների համալրման խնդիր միշտ ունեն, բայց այս պահին, կապված համավարակ հետ, մեր ունեցած ռեսուրսները դեռ բավարարում են։ Նման խնդրի մենք դեռ առնչվել»,- նշեց Պետրոսյանը:

Հավելենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ են: Նշենք, որ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21 պացիենտ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 338 քաղաքացի։

Հավելենք ` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24942 թեստավորում, արդեն առողջացել են 1071–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 39 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք:

armeniasputnik.am