32-ամյա տղամարդը կասկածվում է Ավետ Բարսեղյանի աներոջ տնից գողություն կատարելու մեջ
Advertisement 1000 x 90

32-ամյա տղամարդը կասկածվում է Ավետ Բարսեղյանի աներոջ տնից գողություն կատարելու մեջ

Երեկ՝ մայիսի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևանի Կուրղինյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Սևակ Բ-ն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, որը կասկածվում է ապրիլի 12-ին Երևանի Դանիել Վարուժանի փողոցի թիվ 32 տնից մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և գումար գողանալու մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ն ահազանգել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել են իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։

Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Աբրահամ Ք-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է։

armeniasputnik.am