«Պատկերացնում ե՞ք, 3 միլիոնանոց պետությունում կես միլիոն վարակակիր… Պատերազմի հավասարազոր մի բան» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Պատկերացնում ե՞ք, 3 միլիոնանոց պետությունում կես միլիոն վարակակիր… Պատերազմի հավասարազոր մի բան»

Պարոն Թորոսյանը շարունակում է զարմացնել։

Ամեն անգամ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հերթական հայտարարությունը զարմանքի մի նոր ալիք է բերում իր հետ։

Մանավանդ այս օրերին, երբ որոշվել է չեղարկել ինքնամեկուսացման ռեժիմը, թույլատրել գործունեության բազմաթիվ տեսակներ, պարոն Թորոսյանը հայտարարում է, որ մայիս ամսվա վերջին կունենանք 10000 վարակակիր։

Հետո պարոն Թորոսյանն ասում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում կունենանք մինչև 500,000 վարակակիր ու հազարավոր մահեր։ Պատկերացնում ե՞ք, 3 միլիոնանոց պետությունում կես միլիոն վարակակիր։ Ինչն ավելի վատ է՝ մի քանի հազար մահ միայն այս վարակի հետևանքով։ Պատերազմի հավասարազոր մի բան։

Ու երբ երկրիդ առողջապահության նախարարը խոսում է հայտնաբերվելիք վարակակիրների սպասվող տեմպի աճի մասին ու այս հայտարարության ֆոնի վրա ՀՀ վարչապետն ու պարետը որոշում են կայացնում հրաժարվել մեկուսացման ռեժիմից, ունես երկու տարբերակ։
Կամ վարչապետն ու պարետն Արսեն Թորոսյանին լուրջ չեն վերաբերվում։

Կամ, վատագույն տարբերակը, որ գիտակցված գնում ենք դեպի կես միլիոն վարակակիր ունենալը։

Եթե նախարարին լուրջ չեն վերաբերվում, ապա հարց է առաջանում՝ ինչու՞ չեք ազատում պաշտոնից։

Երկրորդ տարբերակի մեջ անգամ ես կսարսափեմ խորանալ…

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր