Սերոբ Խաչատրյան. «Նորից Իսլանդիան»
Advertisement 1000 x 90

Սերոբ Խաչատրյան. «Նորից Իսլանդիան»

Կորոնավիրուսի դեմ պայքարում այս պահին շատ մեծ հաջողություն է արձանագրել Իսլանդիան։ Վերջին տարիներին այս երկիրը աշխարհին, նախ, զարմացրեց կրթության ոլորտում՝ կարողանալով շեշտակի նվազեցնել դեռահասների շրջանում տարածված թմրամոլությունը և այլ արատավոր դրսևորումներ։

Ապա աշխարհին զարմացրեց ֆուտբոլի ոլորտում։ Հիմա էլ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարող երկրներից մեկն է։ Վերջին 5 օրում այս երկրում արձանագրվել է կորոնավիրուսի ընդամենը 2 դեպք։ Մինչդեռ մեկ ամիս առաջ Իսլանդիան խայտառակ վատ վիճակում էր։ Ընդամենը 350 հազար բնակիչ ունեցող երկրում օրական արձանագրվում էր 70-99 դեպք (նաև այն պատճառով, որ շատերին էին թեստավորում)։ Իսլանդիան արեց հետևյալը։ Կարանտին չհայտարարեց։

Ընդամենը որոշ սահմանափակումներ արվեցին Շվեդիայի նման։ Բայց կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է թեստավորել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն։ Արդյունքում, երկրում 50 հազարից ավել մարդ թեստավորվեց, որը բնակչության 1/7-րդն է։ Այս ցուցանիշով Իսլանդիան աշխարհում առաջին տեղում է։ Հայաստանում այս պահին թեստավորվել է շուրջ 25 հազար մարդ։

Մեծամասշտաբ թեստավորման արդյունքում Իսլանդիան այսօր հասել է գրեթե իդեալական վիճակի։ Երկրում կա 66 վարակակիր, որոնցից ոչ մեկը ծանր վիճակում չէ։ Մահվան վերջին դեպքն արձանագրվել է ապրիլի 20-ին։ Այսպիսով, Իսլանդիան չփակեց տնտեսությունը, իրականացրեց մեծամասշտաբ թեստավորում, պահպանեց ֆիզիկական հեռավորության կանոնները և 2 ամսում հասավ շատ երկրների համար ցանկալի վիճակի։

Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր