
Հայաստանում Իտալիայի դեսպանությունը «Յութուբ»-ի իր ալիքում տեղադրել է 2019թ․ սեպտեմբերին Երևանում կազմակերպված Remix Portraits նախագծի մասին տեսահոլովակը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում Իտալիայի դեսպանությունից։
«Նախագիծն առաջին անգամ իրականացվել է Երևանում՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ և Իզաբելլա Ինդոլֆիի համադրումով։
Ֆրանց Չերամիի պատկերները տարածվել են Երևանի կենտրոնում ու արվարձաններում և, ի վերջո, արտապատկերվել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ իտալացի դիրիժոր Մարիո Լեոտայի ղեկավարությամբ և սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետիի մասնակցութայամբ սեպտեմբերի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգի ընթացքում։