Ռուբեն Մխիթարյան. «Արջերի և շների մասին»
Advertisement 1000 x 90

Ռուբեն Մխիթարյան. «Արջերի և շների մասին»

Էս քանի օրը հայոց ինքնահաստատման հարթակ ֆեյսբուքում, որտեղ իրենից ոչ մի բան չներկայացնող ցանկացած ոք պատրաստ է «հեղինակավոր» կարծիք հայտնել բոլոր նրանց մասին, ում արածի, ապրածի ու թողածի 10 տոկոսին էլ չի կարող հասնել իր 8 մեգաբայթանոց հիշողություն պարունակող կյանքի ընտացքում, ահա հենց այդ հարթակում սկսվել են ֆեյքային հարձակումներ աշխարհի ու եվրոպայի բազմակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վրա: Իհարկե հիմա գրում եմ հարձակում ու ժպիտս հազիվ եմ զսպում, որովհետև շատ կուզենայի իրական կյանքում տեսնել էն «դուխովին», ով կփորձի հարձակվել Արթուրի վրա: Իհարկե, նույնիսկ ֆեյքերը շատ լավ հիշում են, որ Արթուրի սպորտային բնավորության գծերից է մրցակիցներին ուղղակի դուրս շպրտել մրցագորգից: Եվ դա շատ լավ գիտակցելով՝ հարձակվում են ֆեյք էջերով:

Արթուրը պաշտպանության կարիք չունի, էլի եմ ասում, իր դիմաց իրական կյանքում կռիվ տվողներին է պետք փորձել փրկել, բայց չափ ու սահմանի գիտակցումը կորցրած այս հասարակությունում եկել է ժամանակը հասկանալու, որ գոյություն ունեն արժեքներ, իսկ Արթուրը ու իր նմանները իրենցից երկրի համար ներկայացնում են եզակի արժեք, ում հասցեին ցանկացած ասված բան ոչ միայն աններելի է, այլ նաև ուղղակի ախմախություն: Այն ինչ արել և անում են Արթուրը, Սիմոնը, Նազիկը, Հենրիխը և մնացածը իրենց երկրի համար, այն ծառայությունը, որը իրենք մատուցել և մատուցում են իրենց պետությանը ուրանալ չի կարելի: Միևնույն է, իրենք մնալու են երկրի և աշխարհի սպորտային բացառիկ նվաճումների հասած մարզիկներ, որոնց կյանքը օրինակ է լինելու սերունդներին, իսկ ֆեյքերի կյանքը վերջանում է ուղղակի «բլոկելու» կոճակը սեղմելով: Մեր հզորների կյանքը «բլոկել» անհնար է: Սթրվեք: Անամոթ, անթասիբ, անհայրենիք ու վախկոտ լնգուլավազ:

Մարդ կա ծնվում է մարդ ու արջի կյանքով ապրում, մարդ կա շուն ծնվում է, շան պես էլ սատկում:

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր