Instagram Story-ների համար նոր ‘DM Me’ sticker-ի վրա աշխատելու հետ մեկտեղ, Facebook-ը նաև աշխատում է նոր ‘Hit Me Up’ sticker-ի վրա` Facebook Stories-ի համար, որը կունենա նույն հնարավորությունները։
Ինչպես տեսնում եք վերը նշված օրինակում, որով կիսվել է Jane Manchun Wong-ը՝ նոր “Hit Me Up” sticker-ը թույլ կտա Facebook Stories օգտատերերին՝ իրենց լսարանին տալ շտապ DM արձագանքի հնարավորություն։ Վերջինս հնարավորություն է տալիս օգտատերերին՝ ունենալ ավելի ներգրավված լսարան, Story-ների և հաղորդագրությունների օգտագործման աճի հետ մեկտեղ, հատկապես ինքնամեկուսացման օրերին։
Սակայն այս նոր sticker-ները կարող են նաև խնդիրների պատճառ հանդիսանալ, ինչպես օրինակ Instagram-ի նոր ‘DM Me’ գործիքն օգտագործելիս՝ մինչ օգտատերերը ակնկալում են ստանալ ավելի անձնական արձագանքներ իրենց Story-ներին, այն կարող է բացել դռները նաև անցանկալի արձագանքների առջև։ Այնուամենայնիվ օգտատերերը կարող են սահմանափակել, թե ով է տեսնում իրենց Story-ները և արգելափակել անցանկալի օգտատերերին։