Ողբերգական դեպքին սոցցանցի իր էջում անդրադարձել է քահանա Տեր Մաղաքիա Օհանյանը:
«Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ։
Երեկ Հայաստանում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց բոլորիս և անձամբ ինձ։ Շատ լավ ճանաչում եմ երեխաների հորն ու մորը և նրանց ընտանիքներին ։ Գազանության և չարության գագաթն է կատարվածը։ Երեխաների հայր կոչվածը եսասեր և ինքնահավանի մեկն էր։
Տարիներ առաջ, երբ եկավ Վոլգոգրադ ինձանից խնդրելու ձեռքը Սիմայի (զոհած երեխաների դժբախտ մոր), մեծ վստահություն ներշնչեց և խոստացավ լինել սիրող ամուսին, իսկ հետագայում էլ սիրող և հոգատար հայր։ Ես էլ նրանց պսակեցի։ Բայց իրենց համատեղ կյանքում նա, այլ բան ցույց տվեց։ Զավակասպանը կերել էր կյանքը մեր լավ Սիմայի։ Այս մասին նույնիսկ ինքնասպանի մայրն էր ասում։
Միայն լսեիք, թե ինչպեսի հիացմունքով էր սկեսուր մայրիկը խոսում իր հարսի ՝ Սիմայի մասին, շատ ընտանիքներ այսօր կերազեին , այդպիսի հարս ունենալ։ Նա ինձ բազմաթիվ անգամ է շնորհակալություն հայտնել, որ իր տղային ՝ Կարենին նման աղջիկ եմ տվել։ Մահացած երեխաների մայրը՝ Սիման, իմ երիտասարդաց միության առաջին ատենապետուհի է եղել և երկար տարիներ աշխատել է եկեղեցում։ Կենսուրախ ու գեղեցիկ հայուհի, հիանալի աղջիկ և քույր, խոնարհ և հրաշալի կին, սիրող ու հոգատար մայր։
Մեկ տարի է, ինչ բաժանված էին, սակայն Սիման թույլ էր տալիս, որ երեխաները շփվեն իրենց հոր հետ և նույնիսկ, հոգու խորքում մտածում էր, որ մի գո՞ւցե մի օր միանան։
Իսկ Կարենն իր բոլոր անհաջողությունների և «համաշխարհային ծրագրերը» չիրագործվելու մեջ մեղադրում էր կնոջը, որի պատճառով էլ նրանից բաժանվեց, ինչպես նաև մեղադրում էր իր հարազատներին, արդ թվում` հանգուցյալ հորը և իր շրջապատի մարդկանց։ Իսկ ինձ, այդ շրջապատի մարդկանցից հանել էր մի 4 ամիս առաջ, մեր վերջին խոսակցությունից հետո։
Նա ինձ ասում էր, որ երեխաններին չի թողնելու Սիմային և անպայման մռմռացնելու է նրան։ Ես էլ ասացի, որ դու, որպես հայր, կարոող ես երեխաներիդ դաստիարակել և հոգ տանել նրանց մասին, և նախկին կինդ էլ դեմ չէ։ Մի խոսքով, ինձ համար մեծ ցավ է սա. հազա՜ր ափսոս։
Սիրելինե՛ր, վաղը երեխաների թաղումն է։ Աղոթեցե’ք խնդրում եմ նրանց հոգիների, ինչպես նաև՝ Սիմայի համար։
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։ Ամեն»։