Այսօր խոր ցնցում ապրեցի՝ լսելով լավագույն ընկերոջս մահվան գույժը… Թող խաղաղությամբ ննջի մեր ընկերոջ լուսե հոգին. Սեյրան Օհանյան
Advertisement 1000 x 90

Այսօր խոր ցնցում ապրեցի՝ լսելով լավագույն ընկերոջս մահվան գույժը… Թող խաղաղությամբ ննջի մեր ընկերոջ լուսե հոգին. Սեյրան Օհանյան

Այսօր խոր ցնցում ապրեցի՝ լսելով լավագույն ընկերոջս, բացառիկ հայրենասերի, հրաշալի մասնագետ, բժիշկ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանի անսպասելի մահվան գույժը։

Խորապես ցավակցում եմ նրա ընտանիքին՝ հիանալի տիկնոջը, զավակներին, բոլոր հարազատներին՝ նրանց հետ կիսելով ու սգալով մեր ազնիվ բարեկամի անժամանակ կորուստը։

Համբերություն, սփոփանք նրանց․․․

Թող խաղաղությամբ ննջի մեր ընկերոջ լուսե հոգին։

․․․Նա Հայրենիքի իրական նվիրյալ էր և իր ընտրությունը կատարել է Արցախյան պատերազմի ծանրագույն օրերին, երբ վերադարձավ Գերմանիայից և կանգնելով ամպուտացված վերջույթներով վիրավորների՝ զինվորների ու հրամանատարների կողքին՝ թիկունքում հաղթեց իր բաժին ճակատամարտը՝ նոր կյանքով ապրելու կամք, ուժ, հավատ ներշնչելով նրանց։

Սովորեցրեց չհանձնվել, ձեռնոց նետել ցավին, տկարությանը, սովորեցրեց հպարտ կանգնել արհեստական ոտքի վրա և քայլ անել դեպի առաջ՝ անցյալում թողնելով ծանր ապրումներն ու դժվար օրերը։

Նա օգնեց ապրել, մրցել ու հաղթել․․․ և այսօր էլ մեզ հետ է։
Նրա անունը հավերժ ապրելու է մեր հիշողությունների մեջ։

(․․․մեր վերջին լուսանկարն է․ կարծես երեկ լիներ, երբ նրանց հյուրընկալել էինք մեր տանը):

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր