
Ծիծաղելի է, երբ ոստիկանության սպային համակարգից հեռացնում են գրքիս շնորհանդեսի լուսանկարով այս շնորհավորանքի պատճառով:
Տեղեկացնեմ, որ խոսքը գնում է այն ոստիկանի մասին` ով այս օրերին բարեխիղճ և պատրաստակամ ծառայում էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Այդ ծառայության արդյունքում Ունուսյանի մոտ կորոնավիրուս էին կասկածել: Մեկուսացրել էին Ալբերտին, նրա հղի կնոջը տեղափոխել էին հիվանդանոց: Մեկուսացումից դուրս եկավ ու նորից վազեց ծառայության Նորքի ինֆեկցիոն:
Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապրիզով աշխատանքից հեռացրել են սպայի ով օրերի հաշվարկով սպասում է իր առաջին զավակի ծնունդին:
Ի դեպ, եթե շնորհավորանքի համար սկսել եք ոստիկաններին հեռացնել, ասեմ, որ պետք է հեռացնեք համակարգի մոտ 70%-ին: Ինձ շնորհավորել են բարձրաստիճան ոստիկաններ շտաբից, արարողակարգից, աշխատակազմից, քրեականից, ՊՊԳՎ-ից, անձնագրայինից ու բոլորը շնորհավորողները նույն հարցն էին տալիս.
– Ե՞րբ ենք պետութունը քանդող, համակարգը ոչնչացնող էս անմեղսունակներին դատելու:
Պատասխանում եմ` շուտով տղերք, քիչ մնաց՝ դիմացեք:
Ալբերտ Ունուսյանի հայրը ոստիկանության սպա էր, ինքը շարունակեց հոր գործը: նրա շուտով լույս աշխարհ եկող որդին կշարունակի իրենց տան տղամարդկանց գործը, որովհետև էդ բոլոր տղամարդիկ ունեն մի բան, որ էս յուբկով թրաշամանուկները չունեն:
Պատիվ ունեն!
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից: