Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ախր տարրական տրամաբանություն է՝ բացահայտված վարակակիրների թիվը գերազանցապես կախված է թեստավորման քանակից։ Հետևաբար, յուրաքանչյուր օրվա վարակակիրների թվերը համեմատելու համար նախ պետք է համեմատել թեստավորումների թիվը ու հետո նոր սկսել վայ-վույ անել։
Առաջ օրը մի քանի տասնյակ թեստ էին անում՝ մի քանի տասնյակ վարակակիր էր հայտնաբերվում։ Հիմա օր կա հազարից ավելի թեստ է արվում ու բնական է, որ վարակակիրների թիվը շատ է լինում։
Հա, չեմ ասում վարակի տարածումը նվազել է, բայց էնպես էլ չի որ գերարագ ձևով աճում է։ Գուցե մարտին էլ է օրը ավելի քան 100 մարդ վարակվել, սակայն մարտին օրը 1000 թեստավորում չէր արվում»: