Որպես չկատարված գործառույթների ծածկադմփոց կառավարությունը 2019թ.-ի հաշվետվության մեջ ներառել է խորհրդային ժամանակներից որպես բարի ավանդույթ մնացած մշակութային օջախներ այցելության աբոնեմենտների հատկացումը աշակերտներին
Advertisement 1000 x 90

Որպես չկատարված գործառույթների ծածկադմփոց կառավարությունը 2019թ.-ի հաշվետվության մեջ ներառել է խորհրդային ժամանակներից որպես բարի ավանդույթ մնացած մշակութային օջախներ այցելության աբոնեմենտների հատկացումը աշակերտներին

ԱԺ-ն վերջին քառօրյայում լսում է կառավարության 2019թ.-ի աննախադեպ հաշվետվությունը: Դիտարկել եմ կրթության և գիտության մասով ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագիրը և տվյալ ծրագրի կատարողականը համեմատական վերլուծությամբ: Այսպիսով.

1. Նախատեսվում էր ապահովվել տարրական դասարանների աշակերտներին դպրոցական սնունդով: Կարիք կա փաստել, որ այս ծրագիրը հաստատել է ՀՀ կառավարությունը 2016թ.-ին: Փաստացի ծրագիրը նախկինների ժառանգությունն է: Ծրագրի կատարողականի մասով հաշվետվության մեջ նշվում են մարզեր, որոնք արդեն իսկ ընդգրկված են եղել այդ ծրագրում, այլ ոչ թե ներառվել են զուտ 2019թ.-ին այս կառավարության կողմից: Օրինակ` Արագածոտնի մարզը, որը պիլոտային էր սույն ծրագրում:

2. Նախատեսվում էր ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ: Այս նպատակային առաջնության մասին 2019թ.-ի գործողությունների հաշվետվության մեջ որևէ բան նշված չէ, հետևաբար չի կատարվել կամ չի կատարվել պատշաճ մակարդակով` հաշվետության մեջ ընդգրկելու համար: Սույն հաշվետվության մեջ նշված է փորձարարական ծրագրի իրականացման մասին, որով երեխաների ընդունելությունը դպրոցի 1-ին դասարան տեղափոխվեց էլէկտրոնային տիրույթ: Նորամուծությունը իր սկզբունքային առանձնահատկություններից ելնելով ավելի շատ խնդիրներ հարուցեց քան հաղթահարեց:

3. Նախատեսվում էր ներդնել փոքրիկ համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ: Այս ուղղությամբ կառավարության հաշվետվությունը բացարձակապես լուռ է:

4. Նախատեսվում էր նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը: Ծրագրի կատարողականի վերաբերյալ ևս չկա հաշվետվություն, ինչը պատահական չէ, քանի որ այն աչքի է ընկել խայտառակ սկանդալայնությամբ: Մասնավորապես. դուրս են մնացել ոլորտային կոմպետենտ կադրերը, հավաքագրվել են առարկայական ուղղվածությունների մասով պատահական դեմքեր: Խնդիրներ են եղել աշխատավարձերի վճարման գործում:

5. Նախատեսվում էր նախնական և միջին մասնագիտական կրթության համար ընդլայնել դուալ կրթության համակարգը: Կատարողական հաշվետվությունում նշվում է, որ հաշվետու տարում միջին մասնագիտական հաստատություններում ներդրվել են նոր մասնագիտություններ: Որտե՞ղ և ի՞նչ մասնագիտություններ այդպես էլ գաղտնիք է մնում:

6. Բարձրագույն կրթության մասով 2019 թ.-ի համար կառավարությունը նախատեսել էր օրինակ` Բուհերի ինքնավարության ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումը և սա այն դեպքում, երբ նոր օրենքի նախագծով խիստ սահմանափակվում է ուսանողների մասնակցությունը բուհի կառավարման խորհրդում` ընդամենը մեկ տեղ:

7. Բարձրագույն կրթության մասով նախատեսվել էր եվրոպական բարձրագույն կրթական տարածության տարածքի ուղղությունների և սկզբունքների իրականացումը: Ցավոք սրտի նախարարությունը տեղյակ չէ, որ այդ սկզբունքները և ուղղությունները էքսնախարար Արմեն Աշոտյանի ջանքերով արդեն ներդրված են, որի արդյունքում էլ իրենք կարողացել են զբաղեցնել իրենց հարմարավետ պաշտոնները, իսկ բուհական համակարգը կարողացավ փրկվել ինքակազմաքանդումից: Կարիք կա հիշեցնել, որ 2015թ.-ին Երևանում կայացավ նույն EHEA-ի նախարարական գագաթաժողովը, որը բարձրագույն միջոցառում էր եվրոպական տարածաշրջանի բարձրագույն կրթության մասով: Ընդունվեց նաև հռչակագիր, որը պարտադիր կիրառության աշխատանքային փաստաթուղթ է կրթության նախարարության համար:

8. Գիտության մասով կառավարությունը 2019թ.-ի համար նախատեսել էր 6 նպատակային առաջնահերթություն: Բնականաբար դրանց կատարման մասին, նույնիսկ տառ հիշատակված չէ: Հաշվետվության մեջ նշված է, որ էապես կրճատվել են թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունները, ինչը օրինաչափ է կրթության և գիտության ոլորտին կառավարության հայտարարված խաչակրած պատերազմի պայմաններում:

Որպես չկատարված գործառույթների ծածկադմփոց կառավարությունը 2019թ.-ի հաշվետվության մեջ ներառել է խորհրդային ժամանակներից որպես բարի ավանդույթ մնացած մշակութային օջախներ այցելության աբոնեմենտների հատկացումը աշակերտներին:

Որպես եզրափակում նշեմ, որ կառավարությունը չի հիշատակել «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի խայտառակ և տապալված նախագծի քննարկումների արդյունքները և արձագանքները: Չի նշվել, որ ազգային դեմքով կրթության հանդեպ ունեցած անհանդուրժողականության, տրանսգենդերների հովանավորության և պղծության քարոզի դեպքերով կրթության նախարարությունը 2019թ.-ին գլխավորում էր լուրերի թոփ հորիզոնականները:

Լևոն Նազարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր