
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 7-ին, ժամը 09:30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի թիվ 155 տան մոտակայքում գտնվող կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ։