Հայկական միասնական հարթակը հատարարություն է տարածել
«Տեղեկացնում ենք, որ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ:
Հնարավոր մարդկային կուտակումներից խուսափելու և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով՝
Մայիսի 8-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Հաղթանակ զբոսայգու անմար կրակի հուշահամալիրի տարածք և հարակից ճեմուղիներ,
Մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Կոմիտասի անվան պանթեոն,
«Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով նշանակվելու են ոստիկանական վերակարգեր մայիսի 8-ին՝ ժամը 07:00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23:59-ը: Հորդորում ենք «Եռաբլուր» պանթեոն այցելել փոքր խմբերով։
Շնորհակալություն ըմբռնման համար: Նշենք նաև, որ վերոնշյալ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»։