
Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքում գրել է.
«ԽԱՌՆԱՇՓՈԹ ՏՐԵՆԴ
Գալիս եմ գործի։ Դիմացիս մեքենայի անտենային գեորգիեւյան ժապավեն է ամրացված։ Մեքենան գերմանական է, վարորդը՝ հայ, հիշյալ ժապավենը՝ ցարական Ռուսաստանի ռազմական խորհրդանիշ։ Նայում եմ համարներին, մոտավորապես՝ ХХ 00 ХХY։
Մեղք չանեմ՝ կոռուպցիա, պետական միջոցների յուրացում եւ այլն, մարդը հարստացել է ազատ շուկայի հնարավորություններից օգտվելով։ Որ հարցնես՝ ի՞նչ գործ ունի Պուտինի կամքով ցարիզմի մոխիրներից հառնած այս ժապավենը, կասի՝ բա, թե պապս զոհվել է Մեծ Հայրենականում։ Ինչո՞ւ է զոհվել, կարո՞ղ էր արդյոք չզոհվել. այս հարցերը նրան չեն հետաքրքրում, կարեւորը տրենդն է, հետ չմնալու մարմաջը»։