Էդուարդ Շարմազանով. «Դե վայելիր, այսօր դոպինգի կարիք չես ունենա խառնակչության սիրահար, պարոն «աննախադեպ»». Շարմազանովը` Փաշինյանին
Advertisement 1000 x 90

Էդուարդ Շարմազանով. «Դե վայելիր, այսօր դոպինգի կարիք չես ունենա խառնակչության սիրահար, պարոն «աննախադեպ»». Շարմազանովը` Փաշինյանին

«Նիկոլ, երազածդ «սամասուդը» հասավ Ազգային ժողով: Հիմա էլ ընդդիմադիր պատգամավորներին «սամասուդ» անելու հրահանգ ես տվել, փաստորեն:

Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցածը քո կառավարման պատկերն է: Պետությունն այս վիճակին ես հասցրել քո «թաթիկներ կտրելու», «սամասուդ» անելու, «ծեփելու, փռելու» կոչերով:

Երկիրն ու հասարակությունը սարքել ես հայ-ադրբեջանական սահման: Փողոցում քիթ եք ջարդում, պառլամենտում՝ ծեծուջարդ սարքում:

Այս խուժանության ռեժիսորը դու ես, Նիկոլ:

Դե վայելիր, այսօր դոպինգի կարիք չես ունենա խառնակչության սիրահար, պարոն «աննախադեպ»»:

Էդուարդ Շարմազանով



Նման նյութեր