
TikTok-ը համարվել է համար 1 հավելվածը Google Play-ում և Apple App stores-ում՝ (հատկապես ինքնամեկուսացման օրերին) ներբեռնվելով 100 միլիոն անգամ մարտի 20-ից ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում։
TikTok-ը կարճ ժամանակահատվածում դարձավ երիտասարդ օգտատերերի սիրելի հավելվածը սոցիալական մեդիայում, և այն այժմ հավանաբար երկրորդն է Zoom-ից հետո։ Վերջինիս օգտագործումը բավականին բարձրացավ հատկապես Covid-19-ի ընթացքում։ TikTok-ի ակտիվ օգտատերերի քանակը մինչ կորոնավիրուսի տարածումը հասնում էր 800 միլիոնի, որն այժմ շարունակում է բարձրանալ։