Անժելա Էլիբեկովա. «Հաղթանակը դրա արժեքն իմացող ու գնահատողներինն ա»
Advertisement 1000 x 90

Անժելա Էլիբեկովա. «Հաղթանակը դրա արժեքն իմացող ու գնահատողներինն ա»

«Հաղթանակը, էդ երբ գիշերվա 2-ին Մարտակերտի մշակույթի տան տոնածառը զարդարելուց Shushanը քթի տակ «Երազ իմ երկիր հայրենին»-ա երգում, դու էլ տաք բուշլաթի մեջ փաթաթված պայքարում ես, որ աչքդ չկպնի։

Հաղթանակը, էդ երբ առավոտ շուտ Հունոտի կիրճ ես գալիս, սառած սուրճդ խմում լռության մեջ ու գետի խշխշիցը լսում։

Հաղթանակը, էդ երբ ընկերներիդ մեդալների զրնգոցը կենացի բաժակների զրնգոցի հետ ա խառնվում սեղանի շուրջ։ Իրանց ժպիտը էնքան թանկ ա քեզ համար, շնորհակալ ես, որ իրենք դեռ ժպտալ գիտեն։

Հաղթանակը, էդ Աղդամի մզկիթի մինարեթից բացվող տեսարանն ա։ Առաջնագծից այն կողմ երևացող տեսարանը, որպես խրատ։

Հաղթանակը դրա արժեքն իմացող ու գնահատողներինն ա»։

Անժելա Էլիբեկովա



Նման նյութեր