Նիկլոլ Փաշինյանը ոտնակոխ արեց այնպիսի գործոն, որն իր լուռ (միգուցե՝ սխալ, անգամ հանցավոր) համաձայնությամբ թույլ էր տալիս, որ նա շարունակի իր ռեկետը
Advertisement 1000 x 90

Նիկլոլ Փաշինյանը ոտնակոխ արեց այնպիսի գործոն, որն իր լուռ (միգուցե՝ սխալ, անգամ հանցավոր) համաձայնությամբ թույլ էր տալիս, որ նա շարունակի իր ռեկետը

Կարևոր առանձնահատկություն է, որ Արթուր Վանեցյանի միջոցով Միքայել Մինասյանին կոռուպցիոն առաջարկ հնչեցնելը Նիկոլ Փաշինյանը չի համարել ո՛չ անարգ, ո՛չ էլ կոռուպցիոն առաջարկ։ Նա համարել է դա «քաղաքականություն», քաղաքականության այն տեսակը, որ նա մինչ այդ վարել է։ Երբ մամլո օրգանի խմբագիրը հոդված չտպելու համար ռեկետ էր անում օլիգարխներին, ոչ ոք նրան չէր հակադարձում։ Ծնվել էր մտայնություն, թե հենց սա է քաղաքականության այն տեսակը, որը հարցեր է լուծում, և խմբագրական ռեկետը շատ հանգիստ արտածվում է որպես Հայաստանի Հանրապետության իրական քաղաքականություն, Realpolitik-ի յուրովի մեկնաբանություն։

Շատ քիչ դեպքեր են հայտնի, որ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածների համար տուժի։ 20 և ավելի տարիների ընթացքից հիշում ենք սպիտակ Նիվան այրելու պատմությունը, կարծեմ թե մի անգամ էլ Ռուբեն Հայրապետյանն էր Նիկոլի դեմ դատը շահել, հիշում ենք նաև Արտաշես Գեղամյանի շառաչուն ապտակը ԱԺ միջանցքներում։ Ամենակարևոր գործոնն այն էր, որ լրատվական համայնքը գրեթե միշտ սատարել է Նիկոլ Փաշինյանին որպես իրենց կոլեգայի։ Լրատվական համայնքը աշխատել է թույլ չտալ ճաքեր իրենց շարքերում, շատ լավ հասկանալով, որ իրենցից ցանկացածի նկատմամբ դատական գործընթացը կամ ապտակը կարող է հետագայում խնդիր ստեղծել հենց իրենց համար։
Իր իշխանության առաջին օրերից Նիկոլը կոշտ պայքար սկսեց մամուլի դեմ։ Դա արտահայտվում էր տարբեր միջոցներով՝ սկսած մեդիայի նկատմամբ ֆեյքերի հարձակումներով ու հայհոյանքներով, տարբեր հնարովի դատական պրոցեսներով, օրենսդրական մեթոդներով։

Լրագրողական համայնքն իրենց հրապարակումներով ու միասնականությամբ ամեն կերպ փորձել են դիմագրավել այս հարձակումներին, բայց միշտ մնացել են ինչ-որ սահմաններում և երբեք չեն հիշեցրել Նիկոլին իր անցյալը։

Սակայն երբ Նիկոլ Փաշինյանն անցավ կարմիր գիծը՝ լրատվամիջոցների 99% տոկոսին և լրագրողների 70%-ին մեղադրելով քաղաքական գործիչներից ու օլիգարխներից փող վերցնելու մեջ՝ ճիշտ նրա մեջ, ինչով ինքն էր զբաղվել տարիներ շարունակ, լրատվամիջոցների համբերության բաժակը լցվեց։

Նիկլոլ Փաշինյանը ոտնակոխ արեց այնպիսի գործոն, որն իր լուռ (միգուցե՝ սխալ, անգամ հանցավոր) համաձայնությամբ թույլ էր տալիս, որ նա շարունակի իր ռեկետը։

Իրավիճակը ոչ միայն օբյեկտիվորեն է փոխվել, այլև հենց Նիկոլը փոխեց։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի էջից:



Նման նյութեր