«Վախենում էի, բայց գրկեցի». ծնվել է Ապրիլյան պատերազմի մասնակից Դավիթ Գրիգորյանի առաջնեկը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Վախենում էի, բայց գրկեցի». ծնվել է Ապրիլյան պատերազմի մասնակից Դավիթ Գրիգորյանի առաջնեկը. armeniasputnik.am

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դավիթ Գրիգոյանի ընտանիքում մայիսի 6-ից բոլորովին այլ տրամադրություն ու մթնոլորտ է` ծնվել է Դավիթի առաջնեկը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Դավիթն ասաց, որ աղջիկ է ունեցել, նրան անվանել են Լյուսի։

«Դստրիկիս տատիս անունով կնքեցինք։ Կինս էլ էր կողմ նրան այդ անունը տալուն։ Ինչպես աղջկաս, այնպես էլ կնոջս վիճակը լավ է, դեռ հիվանդանոցում են»,–ասում է Դավիթը։

Դավիթի երջանկությունը` Լյուսին, 3100 գրամ քաշ և 50 սմ հասակ ունի։ Դավիթն ասում է, որ դեռ չի հավատում, որ հայր է դարձել։ Նորածին դստերը հայրը մեկ անգամ է տեսել` ծնվելու օրը, քանի որ այցելությունները կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակ են։ Խոստովանում է` չնայած վախենում էր, բայց դստերը տեսնելիս գրկել է նրան։

«Անբացատրելի զգացողություն ունեի, երբ գրկեցի նրան։ Տան մթնոլորտը կփոխվի լրիվ»,–ծիծաղով նշում է Դավիթը։

Նորածնին հիվանդանոցից վաղը դուրս կգրեն։

Ամուսիններն, ի դեպ, արդեն որոշել են` 4 երեխա են ունենալու` 2 աղջիկ և 2 տղա։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը վիրավորվել էր Թալիշում, ականի պայթյունի հետևանքով նա կորցրել էր ոտքերը։ Նրա ոտքերը հետագայում պրոթեզավորել էին։

armeniasputnik.am