Canalys վերլուծական ընկերությունը հրապարակել է զեկույց 2020 թվականի առաջին եռամսյակի սմարթֆոնների գլոբալ առաքումների վերաբերյալ, որոնք արդյունաբերության համար կարող են լինել ամենադժվարը:
Եռամսյակի արդյունքներով՝ iPhone 11-ը դարձավ ամենատարածված սմարթֆոնը. երեք ամսվա ընթացքում դրա առաքումների քանակը մոտ էր 20 միլիոնի: Առաջատարների շարքում էին ևս երկու iPhone, երեք Xiaomi սմարթֆոն և չորս Samsung Galaxy:
Աշխարհի ամենատարածված սմարթֆոնների լավագույն 10-յակն ունի հետևյալ տեսքը․
iPhone 11
Redmi Note 8/8T
Galaxy A51
Galaxy A10s
Redmi Note 8 Pro
iPhone 11 Pro Max
Galaxy A20s
Galaxy A01
Redmi 8A
iPhone 11 Pro
Զեկույցը չի ներառում նոր iPhone SE (2020)-ը, որը նոր մոդելների շարքում դարձել է ամենաէժան Apple սմարթֆոնը: Դրա վաճառքը կարտացոլվի միայն երկրորդ և երրորդ եռամսյակում, իսկ դրա ամենաշատ տարածումը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնիսկ ավելի ուշ, երբ Apple-ն իջեցնի դրա գինը:
Սիրարփի Աղաբաբյան