Tinder-ն ավելացնում է վիդեո հանդիպման հնարավորություն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Tinder-ն ավելացնում է վիդեո հանդիպման հնարավորություն

Tinder-ը կավելացնի նոր video dating հնարավորություն այս տարվա երկրորդ եռամսյակում, որի մասին հայտարարել է Match-ը, որպես իր Q1 2020 earnings զեկույցի մի մաս։

Ընկերությունը նաև մանրամասներ է ներկայացրել է կորոնավիրուսի թողած ազդեցության մասին, որը դանդաղեցրել է Tinder-ի օգտատերերի աճը վերջին եռամսյակում, քանի որ սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջները և ինքնամեկուսացումը ուժի մեջ մտան։

Match Group-ի CEO Shar Dubey-ը գրել է, որ քանի որ շատ օգտատերեր ցանկանում են գնալ վիդեո-հանդիպման, իրենց թիմը որոշել է կարճ ժամանակահատվածում ստեղծել one-to-one վիդեո չատի հնարավորություն։

Hinge-ը, որը պատկանում է Match-ին, նույնպես ներկայացրել է նոր վիդեո զանգի հնարավորություն, որը կոչվում է Date from Home:

Tinder-ի մրցակից` Bumble-ը նույնպես առաջարկել է վիդեոի հնարավորություն մեկ տարով, իսկ Facebook-ը թողարկում է վիրտուալ հանդիպման հնարավորություն Messenger-ով, իր Facebook Dating օգտատերերի համար։

romarketing.am