Ավետիք Իշխանյան. «Իմ քայլերը»
Advertisement 1000 x 90

Ավետիք Իշխանյան. «Իմ քայլերը»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից:

Իտալացի քաղաքագետ-փիլիսոփա Նիկոլո Մաքիավելին (1469-1527թթ․) միանձնյա իշխանության հասնելու համար, առաջարկում է հետևյալ բանաձևը․

ՈՒնես մի քանի հակառակորդներ՝ A, B, C։ Բոլորին միաժամանակ հաղթելը դժվար է, եթե ոչ՝ անհավանական։ Բոլորին հաղթելու համար պետք է դաշնակցել , օրինակ B և C հակառակորդների հետ, ընդդեմ՝ A-ի։ A-ին հաղթելուց հետո, դաշնակցիր C -ի հետ ընդդեմ՝ B -ի։ B-ին հաղթելուց հետո C-ն կմնա մենակ և նրան հաղթելն արդեն բարդ չէ։

Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը դաշնակցելով ԲՀԿ-ի, ԵԼՔ-ի գործընկերների հետ, հաղթեց ՀՀԿ-ին։ Այնուհետև ՀՀԿ-ին վերջնական ջախջախելու համար կազմեց կոալիցիոն կառավարություն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԵԼՔ-ի գործընկերների հետ։ Հոկտեմբերի 2-ին դաշնակցելով ԵԼՔ-ի գործընկերների հետ վերջնական ջախջախեց ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին։ Այնուհետև դաշնակցելով ԲՀԿ-ի և ԵԼՔ-ից «Լուսավոր Հայաստան»-ի հետ տիրացավ ԱԺ-ին։ Մնացին երկու հակառակորդներ՝ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը»։ Միանգամից, ընտրություններից հետո դաշնակցեց ԲՀԿ-ի հետ ընդդեմ «Լուսավոր Հայաստանի»( հիշենք ԱԺ փոխխոսնակի ընտրությունը ), որը և շարունակվում էր (ԲՀԿ-ի հրաժարվելը ՍԴ դիմելուց, «Ապօրինի գույքի» մասին օրենքին կողմ քվեարկելը) և է՝ մայիսի 8-ի ծեծկռտուքին «չեզոքությունն» ու ծաղկեփունջ ստանալը։ Հարց․ «Լուսավոր Հայաստանին» ջախջախելուց հետո, ո՞վ է լինելու հաջորդը․․․

Հ․Գ․ Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարդացել Մաքիավելի, բայց միահեծան իշխանության մոլուցքը, նրան բնազդաբար հուշում է ինչ ՔԱՅԼԵՐ անել։



Նման նյութեր