
Զինված անձը մտել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի ՎՏԲ բանկ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է առավոտյան՝ 10։40-ի սահմաններում։ Մեկնել է օպերատիվ խումբ. այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։