Սպանության փորձ՝ Գեղակերտ գյուղում. հարձակվել է ելակ հավաքելու գնացած տղամարդու վրա
Advertisement 1000 x 90

Սպանության փորձ՝ Գեղակերտ գյուղում. հարձակվել է ելակ հավաքելու գնացած տղամարդու վրա

2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 06:20-ին, «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: