«Ցավում եմ ստեղծված իրավիճակի համար, բայց հարգարժան պատգամավորը իրավիճակի գլխավոր մեղավորներին լավ կանի իր շուրջը փնտրի»
Advertisement 1000 x 90

«Ցավում եմ ստեղծված իրավիճակի համար, բայց հարգարժան պատգամավորը իրավիճակի գլխավոր մեղավորներին լավ կանի իր շուրջը փնտրի»

ԱԺ այսօրվա նիստում պատգամավոր, Արցախյան ազատամարտի մասնակից Սասուն Միքայելյանը ելույթ ունեցավ։ Ելույթի «քաղաքական մասին», եթե այդպիսին կար, չեմ անդրադառնա, մանդատները վայր դնելու առաջարկին՝ նույնպես։

Սակայն կա մի բան, որը չի կարելի անտեսել. Միքայելյանը նշեց, որ բոլորի ծնողներն իր համար սրբություն են ու կոչ արեց իր մորը հայհոյած քաղաքական գործչին ներողություն խնդրել։ Սրա հետ էլ հարցեր ունենալ չեմ կարող։

Բայց… երբ տարիներ առաջ «Սասուն» ջոկատի հրամանատարի կուսակցական ընկերները թիրախավորում էին տարբեր քաղաքական գործիչների ընտանիքներին՝ ծնողներին, երեխաներին, կանանց, գնում էին մարդկանց «տների վրա», ես հանդիմանանքի խոսք չեմ լսել պարոն Միքայելյանից։ Չեմ լսել հանդիմանանքի խոսք նույնիսկ այն ժամանակ երբ հայհոյում էին Սասուն Միքայելյանի մարտական ընկերների կամ թեկուզև նախկին ընկերների ընտանիքների անդամներին։ Հանդիմանանքի խոսք չեմ լսել նաև ԱԺ-ում իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Միքայելյանից, երբ իր կուսակից ընկերները արհեստական դժվարություններ էին առաջացնում իրենց քաղաքական հակառակորդի հոր՝ բուժման մեկնելու հարցում կամ մյուս հակառակորդի հորն ու դուստրերին կանչում էին հարցաքննությունների՝ փաստացի գոյություն չունեցող քր. գործերով՝ այդպիսով փորձելով ճնշել իրենց ընդդիմախոսներին։

Ընտանիքը, անշուշտ սրբություն է, որը չի ճանաչում քաղաքական նպատակահարմարություն և ընտրողականություն ու չի սակարկվում։ Ցավում եմ ստեղծված իրավիճակի համար, բայց հարգարժան պատգամավորը իրավիճակի գլխավոր մեղավորներին լավ կանի իր շուրջը փնտրի։

#Երեսպաշտության_50_երանգները
#Մայրերը_մեղավոր_չեն

Էդուարդ Գալստյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր