Յաշա Սոլոմոնյան. «Մի խոսքով #հանգստացեք ու ուրիշ հերոսի անուն սովորեք»
Advertisement 1000 x 90

Յաշա Սոլոմոնյան. «Մի խոսքով #հանգստացեք ու ուրիշ հերոսի անուն սովորեք»

Վրացիները ախտահանում էին Թիֆլիսի փողոցները։

Հայկական ֆեյսբուքում հիստերիա էր, թե Երևանի փողոցներն ինչի չեն ախտահանում։

Ու չնայած չկա որևէ գիտական հիմք փողոցի ախտահանման էֆեկտիվությանը, մեկ ա, վրացիք անում էին, մենք խի՞ չէինք անում։
Հիմա էլ վրացիները ինչ֊որ պլաններ են գծում տուրիզմի մասով։

Էստեղ էլի հիստերիա է, թե բա, վրացիք անում են, իսկ մեր իշխանություններն էշի ականջում քնած են, աաաա։

Հես ա տուրիստական ալիքը Վրաստանը կսրբի մոլորակի վրայից, իսկ մենք մնացինք։

Ու սաղ հեչ, որ մեր հիմնական տուրիստական շուկա հանդիսացող երկրները փակ են պահում իրենց սահմանները։ Կապ չունի, վրացիք բան են պլանավորում, մենք հետ ենք ընկել։

Վայ ձեր յուրդը չբլի, հա՛։

Իսկ դուք գիտեի՞ք, որ ըստ վիճակագրության տարածաշրջանում ամենախիստը վրացիներն էին պահում մեկուսացման կանոնները։
Ըտեղ կրկնօրինակման խնդիր չտեսաք չէ՞։

Հա դե ինչի՞ տեսնեք։ Ինչի՞ ձեզ նեղություն տաք։

Մի խոսքով #հանգստացեք ու ուրիշ հերոսի անուն սովորեք։

Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր