ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ջերմում է և կորոնավիրուսի թեստ է հանձնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Հայկ Գևորգյանը:
«Պարոն Թունյանը տաքություն ունի, թեստավորվել է, հիմա սպասում ենք պատասխանի, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Գևորգյանը:
Հայաստանում մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 538 դեպք, որոնցից 1 430-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33 313 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից, ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 47 դեպք:
Նորայր Շողիկյան