Մարինե Մանուչարյան. «…Նույնիսկ Ֆրիդըմ Հաուսի Վիկիպեդիայի էջն է ասում, որ կազմակեպությանը քննադատում են ամերիկյան կառավարության շահով առաջնորդվելու մեջ…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարինե Մանուչարյան. «…Նույնիսկ Ֆրիդըմ Հաուսի Վիկիպեդիայի էջն է ասում, որ կազմակեպությանը քննադատում են ամերիկյան կառավարության շահով առաջնորդվելու մեջ…»

Երեկ ուշ երեկոյան աչքովս ընկավ, երկու օր առաջ հրապարակված, ԱՄՆ ՄԶԳ շատ ոգևորված մի գրառում՝ ամերիկյան Freedom House կազմակերպության կողմից Հայաստանին տրված գնահատականների վերաբերյալ։

Այս գրառման մեջ ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ ոգևորությամբ է գրասենյակը նշում Հայաստանի առաջընթացը ու էլ ավելի ոգևորված ասում, որ շարունակելու է աջակցել էդ ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Որ կյանքս երկար չպատմեմ, զգացի, որ ստեղ մի բան էն չի, որոշեցի փորփրել ու դժվար է ասել՝ ի զարմանս ինձ, որովհետև բաց գրքի ինչին պիտի զարմանամ, բայց օ հրաշք, պարզվեց, որ էդ «տպավորիչ առաջխաղացումը», որ սենց ոգևորված նկարագրում են ամերիկացիք, ոչ այլ ինչ է, քան 2.93-ից 3 բարձրանալ։

Համեմատության համար ասեմ, Ադրբեջանն էլ 1.07ից հասելա 1.14-ի )))

Էս էն դեպքնա, որ վիզ պետք էր առաջընթաց ցույց տալ, բայց շատ խաբել էլ չէր կարելի, կազմակերպության հեղինակություն կա, բան կա, որոշել են 0.07-ի առաջընթաց գրանցել։ Ու ամենախնդալուն, էդ փայլուն «առաջընթացի» ֆոնին Հայաստանն էդ անցումային երկրների շարքում ընդամենը 33-րդ տեղում է՝ կրելով պատվավոր «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ» տիտղոսը։ Էստեղ մնում է հարցերի հարցը՝ ամերիկացիքի ինչի՞ն է պետք Փաշինյանի կառավարությանը էսպիսի ջանասիրությամբ ներկայացնել, որպես առավել ժողովրդավար ու առավել արդյունավետ, էն դեպքում, որ դա մեղմ ասած այդպես չէ։

Ասեմ ավելին, փորփրելս շարունակեցի ու պարզվեց մի հրաշք պատկեր՝ Հայաստանը 2007-2017 թվականներին ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎՈՒՄ (Democracy score) գրանցել է միջինում 5.23-5.49 ցուցանիշ։ Մեթոդոլգիան փոխել են 2018ից սկսած, բայց երկրի կատեգորիզացիան մնացել է նույնը, այսինքն մեզ գովում են, ցուցանիշներ ենք իբր գրանցում, բայց շարունակում ենք մնալ «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ»։ Ու էս սաղ 0.07 ու 0.25 (կոռուպցիայի հաղթահարման ինդեքսի դեպքում) մարժայի պատմությունա ու իրակավիճակը ֆրագմենտալ ներկայացնելու նուրբ արվեստ։

Հ․Գ․ Իմիջիայլոց, նույնիսկ Ֆրիդըմ Հաուսի Վիկիպեդիայի էջն է ասում, որ կազմակեպությանը քննադատում են ամերիկյան կառավարության շահով առաջնորդվելու մեջ, էլ չեմ ասում, որ 86% ԱՄՆ կառավարությունից ֆինանսավորվող կազմակերպությունը այդպիսի մեծ տոկոս պետական ֆինանսավորման հանգամանքը համարում է «խնդրահարույց, բայց անհրաժեշտ չարիք»։ Ենթադրությունները թողնում եմ ձեզ։

#UncleSam
#How_do_you_like_them_apples?
#Դրսից_օգնության_հասնողները

Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր