
Արցախյան դպրոցներից մեկում հեռավար ուսուցման փոխարեն որոշել են բացօթյա դասեր անել: Ինչպես հայտնում է «Ամարաս» թերթը, Վարանդա գյուղի դպրոցում ուսուցման այդ տարբերակն են նախընտրում, երբ օրն արևոտ է լինում։ Գյուղում սա կատակով կոչում են «դաշտային դասարան»:
Լուսանկարներում երևում է, որ դպրոցական նստարանները դուրս են բերվել դպրոցի բակ, դրվել հենց խոտերի մեջ, ծառերի տակ:
Մաքուր օդին դաս անելը, ըստ ամենայնի, ոչ միայն հաճելի է, այլև վարակի տարածման տեսակետից շատ ավելի անվտանգ: