«Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվե՛ք, մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, չփորձե՛ք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ»,- Աաս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին:
Հիշեցնենք, որ Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ պաշտպանի գործունեության երկակի ստանդարտներ է նկատում և զեկույցը գնահատում է անբավարար:
Արման Թաթոյանը նկատեց, որ կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները: «Ավելին՝ Դուք նույնպես չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ, ես Ձեզ հետ քննարկելու բան չունեմ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պատգամավորի դիտարկմանը, որ կանանց իրավունքների մասին «երկու տողով» է պաշտպանը խոսել, Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ կանանց իրավունքներին հսկայական բաժին է նվիրված՝ 597- 638 էջերը: