
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հաղորդել է «Ֆեյսբուք»-ի իր էջի վրա հարձակման մասին։
«Երեկ հարձակման է ենթարկվել ֆեյսբուքյան էջս։ Հանցագործներին հասանելի է դարձել նամակագրությունս, տեղադրվել են հղումներ։ Սա քաղաքական անբարոյականության և ստորության դրսևորում է, որն անպատիժ չի մնալու»։