Սիրելի նուբարաշենցիներ, այս մարդը արտակարգ դրության պայմաններում, չպահելով անվտանգության ոչ մի կանոն (ոչ դիմակ, ոչ ձեռնոց) շրջում է Նուբարաշենի բազմաբնակարան շենքերի բնակարաններով, բաժանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ որևէ աղերս չունեցող «հոգևոր» բուկլետներ, խոստանում է անվճար տալ հոգևոր գրականություն և հրավիրում իրենց հավաքներին: Նա մեր բնակարանի դուռը նույնպես թակեց ու առաջարկեց իր «ծառայություններն» ու անտեսելով իմ հորդորները, որ հոգեորսութամբ չզբաղվի, շարունակեց կողքի մուտքում իր քարոզչությունը:
Հորդորս է Ձեզ, սիրելի նուբարաշենցիներ, այս և սրա նման մարդիկ որևէ կապ չունեն մեր մայր եկեղեցու հետ և աղանդավոր են, զգույշ եղեք, մի ընդունեք այս տեսակ մոլորեցնողներին, նրանք գառան դիմակի տակ թաքնված գայլեր են:
հ.գ. Նա ներկայացավ իբրև «Ավետարանական եկեղեցու անդամ»:
հ.գ. 1 պատկերացրեք եթե հանկարծ ինքը վարակակիր լինի…
խնդրում եմ տարածեք, թող բոլոր նուբարաշենցիները իրազեկվեն…
Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան Ter Barduximeos qahana Hakobyan