Apple-ը և Google-ը տրամադրել են նոր մանրամասներ այն մասին, թե ինչպես կգործի իրենց համատեղ ուժերով ստեղծվող COVID-19 «Exposure Notification» API-ը։
Առաջին հերթին օգտատերերը պետք է ներբեռնեն հավելվածն իրենց տարածաշրջանային առողջապահական մարմիններից։ Այս օրինակներում նշված «Sample Public Health Authority»-ի փոխարեն կլինի տվյալ տարածաշրջանի առողջապահական մարմինը։
Ինչպես կարող եք տեսնել օրինակում, Ձեզնից կպահանջվի միացնել ծանուցումները հավելվածի համար։ API-ի էական օգուտն այն է, որ այն գործում է և՛ Android, և՛ iOS սարքավորումների համար, որն էլ հետևաբար հնարավորություն է տալիս՝ հետևել աշխարհում բջջային սարքավորումների ավելի քան 97%-ին։
Այսպիսով, ծրագրի անհրաժեշտ կարգավորումներն ամբողջովին անելուց հետո, դուք կկարողանաք ստանալ զգուշացումներ եթե Ձեզ մոտ գտնվող որևէ մեկի թեստը դրական է եղել։
Մինչդեռ եթե Ձեր թեստն է դրական եղել COVID-19-ի համար, ապա Դուք կկարողանաք կիսվել դրանով Ձեր հավելվածում։ Ինչպես նաև նկատի ունեցեք այն, որ օգտատերերը կկարողանան ստեղծել զգուշացումներ դրական թեստի արդյուքնում՝ միայն առողջապահական մարմիններից տրված հատուկ կոդով, որը կանխում է կեղծ զգուշացումների հնարավոր առկայությունը։
Օգտատերերը նաև կկարողանան վերահսկել իրենց ծանուցումները և տվյալների օգտագործումը իրենց հեռախոսի գործիքների միջոցով։