
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ոստիկանները պարզել են Իրանի Ինտերպոլի կողմից փնտրվող երեխաների գտնվելու վայրը։
«Ապրիլի 7-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն գրություն էր ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից, որպես անհայտ կորած, միջազգային հետախուզում է իրականացվում ԻԻՀ 13 և 5 տարեկան երկու քաղաքացիների նկատմամբ:
Ոստիկանության ՀԱԱ գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխաներն իրենց մոր հետ բնակվում են Մոլդովական փողոցի շենքերից մեկում և ունեն Միգրացիոն ծառայության կողմից տրամադրված ապաստան հայցողի վկայականներ:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: