
Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն այսօր` մայիսի 14-ին, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հաստատեց այս լուրը:
Գոգյանը նշեց, որ դեռևս պատճառների մասին չի ուզում խոսել, քանի որ նոր է դիմում գրել, և այն դեռ պետք է ընթացք ստանա։
Հիշեցնենք, որ Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսին։
Նա Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է։