Գրեթե բոլորը սիրում են մշակված, գեղեցիկ նկարներ և ցանկանում գտնել լավագույն ֆոտո մշակման ծրագիրը, որի շնորհիվ կստանան կատարյալ նկարներ։
Իհարկե Ձեր տեսախցիկի և սմրաթֆոնի շնորհիվ կարող եք ստանալ բավականին գեղեցիկ նկարներ, սակայն ֆոտոմշակման լավագույն ծրագրերը կօգնեն Ձեզ՝ ստանալ ավելի անթերի և մշակված նկարներ։
Ձեզնից շատերը հետաքրքրված են պրոֆեսիոնալ գործիքներով, մյուսները՝ սիրողական, շատերը պատրաստ են գնել գործիքներ կատարյալ նկարներ ստանալու համար, ոմանք էլ նախընտրում են անվճար տարբերակը։ Այդ իսկ պատճառով մենք ներառել ենք ամենատարբեր և լավագույն ֆոտո մշակման գործիքները, որպեսզի Դուք կարողանաք կատարել ընտրություն միայն լավագույն գործիքներից։
Այժմ եկեք ծանոթանանք 10 լավագույն ֆոտո մշակման ծրագրերին։
1)Adobe Photoshop Elements 2020
Adobe Photoshop Elements 2020-ը թույլ է տալիս իր օգտատերերին՝ ստեղծել գեղեցիկ նկարներ, օգտագործելով իր խելացի մշակման գործիքները, պլանավորել և կիսվել նկարներով և օգտվել այլ հնարավորություններից։
- Գնացուցակ:
- Photoshop Elements 2020 – US$99.99
- Photoshop Elements 2020 & Premiere Elements 2020 – US$149.99
Ընդհանուր առմամբ այդքան էլ մեծ փոփոխություններ չեն եղել համեմատած անցած տարվա տարբերակի հետ, սակայն Adobe Photoshop Elements 2020-ը շարունակում է մնալ լավագույն ֆոտո մշակման ծրագրերից մեկն իր հեշտ օգտագործվող գործիքակազմով, կրեատիվությամբ և հզորությամբ։
Adobe-ն ունի հիանալի ինտերֆեյս և կայուն գործիքակազմ, և իր Photoshop Elements-ն աշխատում է և՛ Mac-երի, և՛ Pc-ների վրա։
Օգտագործելով Adobe-ի նոր Prints and Gifts ծառայությունը, որը ներառված է Photoshop Elements-ի հետ, Դուք կկարողանաք տպագրել Ձեր նկարները կամ դրանք օգտագործել նվերների տեսքով, դրանցից ստանալով գավաթներ, հեռախոսի աքսեսուարներ և այլն։
Adobe Sensei–ի օգնությամբ կկարողանաք ստեղծել ֆոտո էֆֆեկտներ, ֆոտո և վիդեո սլայդշոուներ, կոլաժներ և այլն։
Sense AI-ը կարող է վերլուծել և շտկել Ձեր նկարները, նոր Subject Selection գործիքը օգնում է Ձեզ՝ ստեղծել մարդկանց կամ կենդանիների cutout-ներ, իսկ Smooth Skin tool–ը հիանալի գործիք է կնճիռներից ազատվելու համար։
Ամբողջությամբ՝ romarketing.am