Instagram-ն այժմ թույլ է տալիս Ձեզ՝ միանգամից ջնջել մինչև 25 մեկնաբանություն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Instagram-ն այժմ թույլ է տալիս Ձեզ՝ միանգամից ջնջել մինչև 25 մեկնաբանություն

Instagram-ն այժմ թույլ է տալիս Ձեզ՝ միանգամից ջնջել մինչև 25 մեկնաբանություն` թողարկելով նոր հնարավորություններ․

  • մեծ քանակությամբ մեկնաբանությունների կառավարում,
  • pinned մեկնաբանությունների և tag-երի ու mention-ների վերահսկում։

Մեծ քանակությամբ բացասական մեկնաբանությունները վերահսկելը դժվար է, այդ իսկ պատճառով Instagram-ը փորձարկել է նոր հնարավորություն, որը թույլ կտա մարդկանց՝ միաժամանակ վերահսկել դրանց մեծ մասին, ինչպես նաև արգելափակել տարբեր ակկաունտներ, որոնք բացասական մեկնաբանություններ են կատարում։ Շատ մարդկանց՝ հատկապես մեծ քանակությամբ հետևորդներ ունեցող օգտատերերի համար սա հիանալի միջոց է՝ իրենց ակկաունտներում դրական միջավայր պահպանելու համար։

 

iOS-ի օգտատերերը կարող են օգտվել այս հնարավորությունից հետևյալ կերպ․ սեղմել մեկնաբանության վրա, այնուհետև ընտրել «Manage Comments» և նշել մինչև 25 մեկնաբանություն, որոնց ցանկանում եք միանգամից ջնջել։ Նաև կարող եք սեղմել «More Options»-ի վրա՝ արգելափակելու կամ սահմանափակելու միանգամից մեծ թվով ակկաունտներ։

Instagram-ն այժմ նաև թողարկում է նոր վերահսկման հնարավորություններ, որոնք թույլ կտան Ձեզ՝ վերահսկել թե ով կարող է պլատֆորմում tag կամ mention անել Ձեզ։

Դուք կարող եք ընտրել թե ով կարող է tag կամ mention անել Ձեզ մեկնաբանություններում կամ Story-ներում, նշելով՝ բոլորը, միայն այն մարդիկ, որնց Դուք հետևում եք կամ ոչ ոք։

romarketing.am