
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 18-րդ միջոցառման շահառու են հանդիսանում այն տնտեսվարողները, որոնք՝
- 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ունեցել են 2-ից մինչև 100 աշխատակից և նույն ժամանակահատվածում նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5%։
- Այս միջոցառման շրջանակներում պայմաններին բավարարող տնտեսվարողը կստանա փոխհատուցում իր յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի միջին աշխատավարձի չափով։
- Աջակցության 18-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև այն տնտեսվարողները, որոնք արդեն օգտվել են 5-րդ միջոցառումից։