Պարետը հրապարակել է սահմանափակումների սպասվող փոփոխությունները
Advertisement 1000 x 90

Պարետը հրապարակել է սահմանափակումների սպասվող փոփոխությունները

ՀՀ ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 74

14 մայիսի, 2020 թվական

ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` 1.Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշումը (այսուհետ՝ Որոշում) շարադրել նոր խմբագրությամբ. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`

1.Սահմանել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն հավելված N 1-ի:

2.Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ով սահմանափակված տնտեսական գործունեության տեսակներով գործունեություն հնարավոր է իրականացնել հեռավար, առցանց եղանակով կամ առաքման միջոցով:

3.Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ի Աղյուսակ 1-ում չներառված (ժամանակավորապես չսահմանափակված) գործունեության տեսակներով արգելվում է զբաղվել սույն որոշման հետեւյալ հավելվածներով սահմանված կանոններն ամբողջ ծավալով չպահպանելու դեպքում՝

1)Հավելված N 2. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոններ.

2)Հավելված N 3. Անվտանգության կանոններ փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

3)Հավելված N 4. Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

4)Հավելված N 5. Անվտանգության կանոններ շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման. 5)Հավելված N 6. Անվտանգության կանոններ առեւտրի իրականացման վայրերում,

մեծածախ եւ մանրածախ առեւտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

6)Հավելված N 7. Անվտանգության կանոններ հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

7)Հավելված N 8. Անվտանգության կանոններ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման եւ ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման.

8)Հավելված N 9. Անվտանգության կանոններ մարմնամարզական օբյեկտների գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

9)Հավելված N 10. Անվտանգության կանոններ վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

10)Հավելված N 11. Անվտանգության կանոններ հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով.

11) Հավելված N 12. Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով.

12)Հավելված N 13. Անվտանգության կանոններ ցամաքային մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով.

13)Հավելված N 14. Անվտանգության ընդհանուր կանոններ hավելված N 2-13-ով չկարգավորվող՝ տնտեսական գործունեության մնացած տեսակների մասով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

4.Հաստատել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկը՝ համաձայն Հավելված N 15-ի:

5.Սահմանել, որ հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է:

6.Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ի Աղյուսակ 1-ում չներառված (ժամանակավորապես չսահմանափակված) գործունեության տեսակներով զբաղվելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն որոշման 2-րդ կետով սահմանված կանոնները չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

7.ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման Հավելված N 1-ի հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։

8.ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 2-6-ով, 8-12-ով եւ 14-ով, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 12-ով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 7-ով եւ N 12-ով, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 13-ով սահմանված կանոնների պահպանման նկատմամբ մշտադիտարկումը եւ վերահսկողությունը։

9.ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 4-րդ կետով սահմանված կարգավորման նկատմամբ մշտադիտարկումը եւ վերահսկողությունը:

10.ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը:

11.Ուժը կորցրած ճանաչել ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը:

12.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 23:59-ին: