
Այս նկարն արել եմ 2013 թվականին Նովոսիբիրսկում։ Փողոցային սովորական ատրակցիոն է։ Ուզում էի դնել որպես սոցիալական հեռավորության օրինակ, բայց մտածեցի՝ արժե գրել զինադադարի և անդադար չկարգավորման մասին, հատկապես որ երեկ ստորագրման քսանվեց տարին լրացավ։
Երբ հակամարտությունն ընդհատվում է զինադադարով և դրան անմիջապես չեն հետևում քաղաքական ձեռնարկումներ, կողմերը սկսում են ամեն ինչին նայել նույն ակնոցով, կողմերը նույնանում են։
Թերևս սա է ամենավտանգավորը, ոչ թե՝ ով ի՞նչ ու ինչքան է աշխատում մեզանով։
Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից: