«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համապատասխան՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։
Այս մասին հայտնի դարձավ Երևանի մետրոպոլիտենի «Ֆեյսբուք»-ի էջից։
Հաղորդագրութան մեշ նշվում է, որ պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու մի շարք փոփոխություններ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։
Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։
«Սպասասրահներում նշանակվելու են ուղեւորների նստեցման և իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը:
Մետրոպոլիտենի նախասրահներում եւ բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ»,- նշված է հաղորդագրության մեջ։