
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ կանաչ տարածքում տեղադրված կրպակը:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ գազոնը կվերականգնվի, այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։