
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 15-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդն Փելես» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը դուրս են բերել ճանապարհի եզրից: