ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանն իր էջում գրում է. «Ինչպե՞ս կարողացանք հասնել մի վիճակի, երբ իշխանությունների շահամոլությունը, երկիրը ղեկավարելու անկարողությունը, դատարկախոսությունը, անլրջությունն ու սեփական պետության և ժողովրդի հանդեպ մինիմալ հարգանքի բացակայությունը՝ աչքներիս առաջ վերածվում են ազգային անվտանգության սպառնալիքի, և դեռ կան մեր հայրենակիցներ, որ դեռ պատրաստ են հադուրժել այս ամենը…
Վերջին երկու տարին պետք է դաս լինի բոլորիս ու եկող սերունդների համար: Դաս, որը պետք է սերտել մեծագույն պատասխանատվությամբ՝ բացառելու համար նման իրավիճակի կրկնության որևէ հնարավորություն»: