
Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից կվերսկսի աշխատանքը․ մուտքը կթույլատրվի միայն դիմակներով և ձեռնոցներով։ Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգուց։
«Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում»,- հայտնում են այգու աշխատակազմից։