Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն իր էջում գրում է. «Կոռուպցիան միայն կաշառք վերցնելը, պետական միջոցները յուրացնելը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը չէ:
Կոռոպցիա է նաև այն երևույթը, երբ երկրի ղեկավարի թիմակիցը ձախողում է մի ամբողջ ոլորտ, սակայն շարունակում է կառավարել: Կոռուպցիա է, երբ ի հեճուկս բազում ձախողումների, այդ ապիկար թիմակիցներն ու պաշտոնյաները շարունակեւմ են վատնել մեր` հարկ վճարողների գումարները:
Եվ սա պետական մեքենայի ձախողման առերևույթ դրսևորումների մի մասն է: Այս ձախողակները շարունակում են կառավարել և ձախողել մեզ` քաղաքացիներիս տրված խոստումները` արդարության վերականգնման, արդար դատական համակարգի, բարեփոխված ընտրական օրենսգրքի և սահմանադրության, արդյունավետ պետական կառավարման, ներառական տնտեսության և այլ կենսական նշանակության հարցերի շուրջ»: