«Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ ծանոթներից մեկից նոր ահազանգ ստացա: 58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում` Թորոսյանի «հիանալի» կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Կինը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքից է: Ապրիլի 29-ի գիշերը կնոջը և իր ամուսնուն շտապ օգնության մեքենայով Դդմաշենից տեղափոխել են Երևան Նորքի Ռեժինե հյուրանոց, որից հետո մայիսի 1-ին տեղափոխում են Արտաշատ ԲԿ, իսկ 13-ի գիշերը նորից տեղափոխում են Երևան Min hotel:
Հիմա ամբողջ պատմությունը: Սևանում կնոջը և ամուսնուն թեստավորել են, կնոջ և ամուսնու մոտ դրական է եղել վարակի առկայությունը: Այս տեղափոխումների ընթացքում երկու անգամ կնոջը և ամուսնուն թեստավորել են: Կնոջ մոտ երկու անգամ բացասական է եղել, ամուսնու մոտ մեկ անգամ ՝ դրական, մեկ անգամ՝ բացասական: Կնոջը այսօր դուրս են գրել երեկոյան, իսկ ամուսինը դեռ հյուրանոցում է: Նիկոլ Փաշինյան, Արսենը այս յուրաքանչյուր տեղափոխումը մի նոր դեպք է հայտարարում, ինտենսիվ աշխատում է ձեր ռեյտինգը տապալելու վրա կամ հենց դուք այս ամենից տեղյակ եք և այդ դեպքում այս հանցավոր արարքների համար դուք նույնպես պատասխանատու եք: Հիմա այս ամենից առաջանում են մի շարք հարցեր և եթե դուք այդ հարցերի լուծումները չտաք, հետևաբար իմ կանխատեսումները ճիշտ են:
1.Ինչո՞ւ են մարդկանց տեղափոխում մի հյուրանոցից մյուսը, իմաստը ինչու՞մն է:
2.Ի՞նչ բուժումներ են ստացել այս մարդիկ, քանի որ նրանք պնդում են, որ ոչ մի բուժում չեն ստացել:
3.Ի՞նչ միջոցներով պետք է այս մարդիկ հետ գնան իրենց տուն, եթե գումար չունեն, եթե չեն աշխատում, եթե մարզերում են բնակվում:
4.Ձեզ հետ միասին քննարկման ժամանակ Թորոսյանը հայտարարում էր, որ վարակը կարող է կրկնվել:
5.Ինչո՞ւ նորմալ սնունդ չեն տրամադրում մեկուսացված մարդկանց: Չէ որ և բարեգործների և պետբյուջեի հաշվին մեծ գումարներ են ծախսվում:
6.Ինչքա՞ն դեռ պետք է այս աթեիստ նախարարը ձեռք առնի մարդկանց, չե՞ք կարծում, որ արդեն բավ է:
Կից դնում եմ տրված սնունդի նկարը:
Հ.Գ . Կորոնավիրուսը կծող շուն է, ինքներդ հայտարարեցիք»։