
Ամերիկյան «Apple» ընկերությունը որոշում է կայացրել մայիսի 18-ից վերսկսել իր աշխարհի շուրջ 100 խանութի աշխատանքը: Խանութները փակվել էին համավարակի պատճառով:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ընկերության ավագ փոխնախագահ Դեիդրե Օ’Բրայենը:
«Աշխարհում մեր շուրջ 100 խանութ բացվում է սպառողների համար»,- նշել նա:
Օ’Բրայենը հստակեցրել է աշխատանքային նոր կարգն առևտրի կետերում՝ կապված համավարակով պայմանավորված անվտանգության հարցերի հետ: Խանութ այցելողները պետք է լինեն դիմակներով, իսկ դրանց բացակայության դեպքերում աշատողները դիմակներ կտրամադրեն: Դրանից բացի, այցելուները կջերմաչափվեն, խանութներում կլինեն այնքան թվով սպառողներ, որոնց կարող են անհատապես սպասարկելաշխատողները: